Փոլադ Բյուլբյուլ օղլին հեռանում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից, նա ուզում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր ընտրվել Շուշիից
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Մոսկվայում իր երկարաժամկետ դիվանագիտական առաքելության ավարտի մասին։
«Ես 18,5 տարի աշխատել եմ Մոսկվայում, դա շատ է դիվանագիտական ծառայության համար, և այս փուլում ավելի ճիշտ կլինի Ադրբեջանի խորհրդարանում ներկայացնել «իմ հայրենի Շուշան» (խոսքն ադրբեջանցիների մասին օկուպացված Շուշիի մասին է՝ չակերտները Tert.am-ի), ես իսկապես հույս ունեմ, որ կընտրվեմ, և մեծ պատիվ կլինի լինել առաջին պատգամավորը «Ղարաբաղի ազատագրումից հետո» (խոսքն Արցախի օկուպացիայի մասին է՝ չակերտները Tert.am-ի)»,- նշել է նա։