ru24.pro
World News
Август
2024

Իրանի նախագահը ներկայացրել է ԱԳՆ և ՊՆ նոր ղեկավարների թեկնածուներին

0

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է Աբբաս Արաղչիի և Ազիզ Նասիրզադեի թեկնածությունները համապատասխանաբար արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,հայտնում է Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։

2017-ից 2021 թվականներին Արաղչին աշխատել է որպես արտաքին գործերի փոխնախարար բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում։ Արաղչին երկար ժամանակ գլխավորում էր իրանական պատվիրակությունը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Ներկայումս նա Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարն է։

Մինչդեռ գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն ներկայումս զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Բոլոր թեկնածուները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը: