ru24.pro
World News
Август
2024

Կիևը սադրանքներ է անում Մինսկի դեմ. Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել

0

Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նախօրեին Բելառուսի հարավում օդային թիրախների ոչնչացմանը, որոնք հավանաբար Ուկրաինայից էին թռչում:

«Ուկրաինայից անօդաչու թռչող սարքի թռիչքի պատճառով Բելառուսը խորհրդակցություններ է նախաձեռնում դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ: 

Կիևը արտաքին հայտնի խաղացողների դրդմամբ սադրանքներ է անում Մինսկի դեմ։ Ուկրաինայից անօդաչու թռչող սարքի թռիչքի հետ կապված միջադեպն արմատապես սրում է իրավիճակը և տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու վտանգավոր փորձ է։

Բելառուսը լիովին կօգտագործի ինքնապաշտպանության իրավունքը և կպատասխանի ցանկացած սադրանքների կամ թշնամական գործողությունների, ասվում է գերատեսչությունում»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: