ru24.pro
World News
Август
2024

Քաղաքացին չի կարողացել ինքնուրույն վերադառնալ ափ

0

Օգոստոսի 10-ին, ժամը 15:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի ափից մոտ 2 կմ հեռավորության վրա նկատվում է անշարժ նավակ: 

Դեպքի վայր ժամանած փրկարարական խումբը պարզել է, որ մոտորանավակն ափից մոտ 2 կմ հեռավորության վրա շրջվել է. քաղաքացին ինքնուրույն չի կարողանում վերադառնալ ափ։

Փրկարարներն ափ են դուրս բերել Տ. Ս.-ին (ծնված 1998 թ.):

Դեպքի մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: