ru24.pro
World News
Август
2024

Եգիպտոսի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հերթական գործողությունը

0

«Ամեն անգամ, երբ միջնորդները ակտիվացնում են ջանքերը Գազայի հատվածում հրադադարի հասնելու համար, Իսրայելը խաղաղ բնակիչների հերթական միտումնավոր  սպանությունն է իրականացնում, ինչը հստակորեն ապացուցում է, որ իսրայելական կողմը չունի իրական քաղաքական կամք՝ վերջ դնելու այս դաժան պատերազմին»,- Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի հերթական գործողությունը,  ինչի հետևանքով Գազայի դպրոցներից մեկում 100 մարդ է զոհվել, մի քանի տասնյակն էլ՝ վիրավորվել։ 

Եգիպտոսը նաև դատապարտել է Գազայի խաղաղ բնակիչների նկատմամբ Իսրայելի իրականացրած հերթական գործողությունը և միջազգային հանրությանը կոչ արել միասնական մոտեցում ձևավորել Գազայի բնակչության անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ։