ru24.pro
World News
Август
2024

Տամիրատ Տոլան ռեկորդ սահմանելով մարաթոնյան վազքում՝ դարձավ օլիմպիական չեմպիոն

0

2022 թվականի աշխարհի չեմպիոն 32-ամյա եթովպիացի մարզիկ Տամիրատ Տոլան դարձել է 2024 թվականի օլիմպիական չեմպիոն տղամարդկանց մարաթոնյան վազքում։ Տոլան 42 կմ 195 մ տարածությունը հաղթահարել է 2 ժամ 6 րոպե 26 վայրկյանում՝ սահմանելով օլիմպիական նոր ռեկորդ։

Արծաթե մեդալը նվաճել է բելգիացի Բաշիր Աբդին, որը 21 վայրկյան ընդամենը զիջել Տոլային։ Բրոնզե մեդալակիր է դարձալ քենիացի Բենսոն Կիպրուտոն՝ 34 վայրկյան զիջելով առաջատարին։

 
Այս տարածության կրկնակի օլիմպիական չեմպիոն (2016, 2020 թթ.) 39-ամյա քենիացի Էլիուդ Կիպչոգեն 35-րդ կիլոմետրից դուրս է եկել մրցավազքից։