ru24.pro
World News
Август
2024

Մամարդաշվիլին պատրաստ է տեղափոխվել անգլիական թոփ ակումբ. Football Espana

0

«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին պատրաստ է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այդ մասին տեղեկացրել է Football Espana-ն։

Աղբյուրի փոպանցմամբ, մերսիսայդցիները դիտարկում են վրացի դարպասապահին գնելու տարբերակը։ Նշվում է, որ վրացի դարպասապահի տեղափոխությունը «Կարմիրների» համար կարող է արժենալ 30 միլիոն եվրո։

Մամարդաշվիլու ժամկետն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 12-ում անառիկ է պահել դարպասը։

Transfermarkt-ը վրացու տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։