ru24.pro
World News
Август
2024

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը․ ՀՀ ԱԳՆ

0

Հայաստանի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերին: 

«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում կարձանագրվեն շոշափելի արդյունքներ, որոնք կթեթևացնեն տուժած բնակչության վիճակը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը ողջունել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

The post Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը․ ՀՀ ԱԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.