ru24.pro
World News
Август
2024

Արդեն նվազագույնը երկու տարի է՝ ՀՀ քաղաքացին ՀՀ անձնագրի հետ կապված գործառույթների ձեռքը կրակն է ընկել. Հակոբ Բադալյան

0
Ավելի քան երկու տարի Հայաստանի հանրապետության կառավարությունը, որ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով նախընտրում է պետության եւ պետականության դասախոսություն մատուցել քաղաքացիներին, չի կարողանում լուծել պետական որակյալ ծառայություն մատուցելու հարց, լուծել այդ հարցը այնպես, որ ՀՀ քաղաքացին ՀՀ անձնագրի առնչվող գործառույթները իրականացնի շատ արագ, առանց ամիսների, շաբաթների, թեկուզ օրերի քաշքշուկի, առանց նյարդային ապրումների, առանց նույն «բախտին» արժանացող իր որեւէ հայրենակցի հետ լեզվակռվի, գժտության, հրմշտոցի եւ այլն: