ru24.pro
World News
Август
2024

Բեռլինի իշխանությունները փախստականներին կտեղավորեն 4-աստղանի հյուրանոցում

0

Բեռլինի իշխանությունները որոշել են փախստականներին տեղավորել Գերմանիայի մայրաքաղաքի արևելքում գտնվող չորսաստղանի City Hotel Berlin East հյուրանոցում: Այս մասին գրում է Bild թերթը:

Այն ունի ունի 473 սենյակ, երեք ռեստորան, բիզնես կենտրոն, ֆիթնես սենյակ և 150 մեքենայի համար կայանատեղի: Հյուրանոցն ամրագրման կայքերում ունի չորս աստղ և լավ վարկանիշ: Բայց Բեռլինի Սենատը (կառավարությունը) որոշել է փակել հյուրանոցը և այնտեղ ապաստարան հիմնել 1,200 փախստականների համար։

Հյուրանոցը բաղկացած է երեք 18 հարկանի շենքերից, որոնք կվերածվեն հանրակացարանների, յուրաքանչյուր հարկում կլինի ընդհանուր խոհանոց։ Վերակառուցման համար հատկացվել է 143 մլն եվրո։ Դեռ պարզ չէ, թե ինչ կլինի հյուրանոցի 75 աշխատակիցների հետ։

Սպասվում է, որ մինչև 2027 թվականը Լիխտենբերգ թաղամաս, որտեղ գտնվում է հյուրանոցը, կժամանի գրեթե 3,000 փախստական։ Սա Գերմանիայի մայրաքաղաքում բոլոր ապաստան հայցողների թվի մեկ հինգերորդ մասն է, բողոքել են տեղի քաղաքական գործիչները։ Նրանց խոսքով՝ իշխանությունները նոր կացարաններ ստեղծելիս չեն մտածում միգրանտ երեխաների համար նախատեսված դպրոցների, մանկապարտեզների, աշխատանքի կամ լեզվի դասընթացների մասին։