ru24.pro
World News
Август
2024

«Արարատ Արմենիան» նվազագույն հաշվով պարտվեց «Պուշկաշ Ակադեմիային»

0

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։

Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին։ Թիմերը գնացին ընդմիջման՝ լուսատախտակին 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում գրանցվեց միայն մեկ գոլ․ 89-րդ րոպեին այս խաղում միակ գոլը խփեց հյուրերի ֆուտբոլիստ Սոիսալոն։ Հանդիպումն ավարտվեց հունգարական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին՝ Հունգարիայում։

Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» երկու հանդիպումներում հաղթել էր Մոլդովան ներկայացնող «Զիմբրուին»։