ru24.pro
World News
Август
2024

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են առցանց խաղերի հանրահայտ «Roblox» հարթակի հասանելիությունը

0

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են առցանց խաղերի հանրահայտ «Roblox» հարթակի հասանելիությունը։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհրդի կայքը նշում է, որ պլատֆորմի հասանելիությունը փակվել է օգոստոսի 7-ին՝ քրեական դատարանի որոշմամբ։ Դատավճռի պատճառները չեն նշվում։

Թուրքիայում օգոստոսի 2-ից արգելափակվել է Instagram-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ պատճառը ՀԱՄԱՍ-ի սպանված ղեկավար Իսմայիլ Հանիեի ցավակցական հաղորդագրությունների հրապարակումների խոչընդոտումն է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բախվում են «թվային ֆաշիզմի հետ»։

«Այս պահին մենք անձամբ ականատես ենք լինում, թե ինչպես են սոցիալական մեդիա ընկերությունները գործում մաֆիայի պես այն ամենում, ինչը շոշափում է նրանց շահերը։ Մենք բախվում ենք թվային ֆաշիզմի հետ, որը չի կարող հանդուրժել նույնիսկ պաղեստինցի նահատակների լուսանկարները և անմիջապես արգելափակում է դրանք՝ դա քարոզելով որպես ազատություն»,- հայտարարել էր Էրդողանը։

Նշենք, որ «Roblox»-ն աշխարհում ավելի քան 15 մլն օգտատեր ունեցող հայտնի խաղային հարթակներից մեկն է: