Արցախի հարցով ինչ են խոսել Բարաք Օբաման ու Սերժ Սարգսյանը գրեթե 14 տարի առաջ․ գաղտնազերծված զրույց
Դա հին խնդիր է, սակայն կա հնարավորություն՝ առաջ գնալու համար։ Կան քաղաքական ծախսեր, որ մենք՝ առաջնորդներս, երբեմն վճարում ենք, երբ համարում ենք ճիշտ՝ առաջ գնալու համար, ու միշտ չէ, որ ժողովուրդը համաձայն է այդ որոշումների հետ: Թուրքիան դրական ազդակ է ուզում, ինչը կարող է քաղաքական տանիք դառնալ արձանագրությունների վավերացման հարցում առաջ գնալու համար։ Խնդրում եմ ազդակ ուղարկել, թե Դուք համարո՞ւմ եք, որ կա նման հնարավորություն՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ առաջ գնալու համար: Խնդրում եմ անկեղծ ասել՝ նման հնարավորություն կա՞, թե՞ չկա