ru24.pro
World News
Август
2024

Պետդեպն ու Սպիտակ տունն Իսրայելին կոչ են արել հետաքննել հրեա զինվորների կողմից պաղեստինցի կալանավորների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքները (տեսանյութ)

0

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իսրայելը պետք է ամբողջությամբ հետաքննի իր զինվորների կողմից պաղեստինցի կալանավորների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքները, որոնք հնչել են այն բանից հետո, երբ իսրայելական Channel 12 ալիքը հրապարակել է սկանդալային տեսանյութ: Այս մասին գրում է The Guardian-ը:

Կադրերում երևում է՝ ինչպես են զինվորները կալանավորին տանում հսկողության տեսախցիկներից հեռու՝ բռնություն իրականացնելու համար:

Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները ուսումնասիրել են տեսանյութը:

«Մենք տեսել ենք տեսանյութը,  ձերբակալվածների նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումները սարսափելի են: Պետք է զրոյական հանդուրժողականություն լինի սեռական բռնության, ցանկացած կալանավորի բռնաբարության նկատմամբ: Եթե կան կալանավորներ, որոնք ենթարկվել են սեռական ոտնձգությունների կամ բռնաբարության, Իսրայելի կառավարությունը, Իսրայելի պաշտպանության բանակը պետք է ամբողջությամբ հետաքննեն այդ գործողությունները», - ասել է Միլլերը:

Սպիտակ տունը նույնպես «խորապես մտահոգիչ» է որակել պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ բռնաբարությունների, խոշտանգումների և բռնությունների մասին հաղորդումները։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: