ru24.pro
World News
Август
2024

Իսրայելի ֆինանսների նախարարն ասել է, որ Գազայում միլիոնավոր մարդկանց սովի մատնելը կարող է «արդարացված և բարոյական» լինել

0

ԵՄ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են իսրայելցի բարձրաստիճան նախարարին այն հայտարարության համար, որ Գազայում մարդկանց սովամահ անելը կարող է «արդարացված և բարոյական» լինել, գրում է The Guardian-ը:

«Աշխարհում ոչ ոք մեզ թույլ չի տա սովամահ անել երկու միլիոն մարդու, թեև դա կարող է արդարացված և բարոյական լինել պատանդներին (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների մոտ պահվող իսրայելցիները-Խմբ.) ազատելու համար», - ասել էր Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը՝ առաջացնելով միջազգային հանրության զայրույթը:

Այս շաբաթվա իր ելույթում նա նաև նշել էր.«Իսրայելը հումանիտար օգնություն է հասցնում Գազայի հատված, քանի որ մենք այլընտրանք չունենք: Մենք այնպիսի իրավիճակում ենք, որը պահանջում է միջազգային լեգիտիմություն՝ այս պատերազմը վարելու համար»։

ԵՄ-ն հայտարարել է, որ խաղաղ բնակչության կանխամտածված սովամահությունը «պատերազմական հանցագործություն» է, և որ ակնկալում է, որ Իսրայելի կառավարությունը «միանշանակորեն հեռու կմնա» ծայրահեղ աջակողմյան նախարարի խոսքերից:

Ֆրանսիան ևս քննադատել է Սմոտրիչին՝ ասելով, որ Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելն Իսրայելի համար «միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն» պարտավորություն է, քանի որ նա վերահսկում է դեպի այդ տարածք մուտքը:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին կոչ է արել «իսրայելական կառավարությանը հետ կանգնել և դատապարտել» Սմոտրիչի հայտարարությունները։