Տղաս առաջին անգամ պետք է ապրի արտերկրում, խնդրում եմ ապահովել իմ տեղաշարժի ազատությունը. Քերոբյանը՝ դատավորին
Իմ տղայի համար կյանքի ամենակարևոր դրվագներից մեկն է հիմա, նա միշտ ապրել է Հայաստանում ու հիմա առաջին անգամ պետք է ապրի արտերկրում: Այս մասին դատական նիստի ժամանակ դիմելով դատավորին ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ խնդելով թույլ տալ իրեն ազատ տեղաշարժվել և վերացնել բացակայելու արգելքը:
«Խնդրում եմ նաև հաշվի առնել իմ աշխատանքն ու մյուս նախաձեռնությունները, որոնք բավականին ակտիվ կապված են լինելու միջազգային գործունեության հետ: Այդ տեսանկյունից խնդրում եմ Ձեզ ապահովել իմ տեղաշարժի ազատությունը բնականաբար երաշխավորելով նաև դատական նիստերին իմ մասնակցելը»,- ասաց Քերոբյանը: