ru24.pro
World News
Август
2024

Օլիմպիական խաղեր. Արսեն Հարությունյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

0

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը ցավալի պարտություն է կրել Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլաևից: Եթե Աբոդւլաևը դուրս գա եզրափակիչ, Արսենը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:

Հարությունյանը մեկնարկային 1/8-րդ եզրափակչում այսօր գոտեմարտել է մեքսիկացի Ռոնա Բրավո-Յանգի հետ և 11:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: