Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի և կարող է հարվածել ռուսական տարածքին․ Պետեր Ստանո
Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքական հարցերով ներկայացուցիչ Պետեր Ստանոն, մեկնաբանելով Ռուսաստանի Կուրսկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի և կարող է հարվածել ռուսական տարածքին:
«ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Ուկրաինայի օրինական իրավունքին՝ պաշտպանվելու ռուսական ագրեսիայից և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված նրա ջանքերին», - հավելել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը սահմանային շրջաններում դադարեցվել է։