ru24.pro
World News
Август
2024

Արսեն Զախարյանը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

0

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մարզիկի ներկայացուցիչը` Գենադի Գոլուբինը։

Զախարյանի մոտ ախտորոշվել էր աջ ոտքի ջլերի վնասվածք, ինչի պատճառը ոտնաթաթը ոլորելն էր։ Նրան երեքշաբթի օրն են Բարսելոնայում վիրահատել։

«Արսենը հիվանդանոցից դուրս է գրվել։ Մոտակա ժամանակը նա կվերադառնա Սան Սեբաստյան, որպեսզի վերականգնվի»,– ասել է Գոլուբինը։

Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է հուլիսի 17-ին, մարզման ժամանակ։