Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուն. «Ազատություն»
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ 2024-ի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Հարիսն այս մասին հայտարարել է Ֆիլադելֆիայում՝ աջակիցների հանրահավաքում։
«Ես կանգնած եմ ձեր առջև՝ հպարտությամբ հայտարարելու, որ այժմ պաշտոնապես Դեմոկրատական կուսակցության թեկնածուն եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում։ Հիմա մենք անելիք ունենք։ Մենք պետք է գնանք համընդհանուր ընտրությունների և հաղթենք», – ըստ CNN-ի՝ ասել է Հարիսը։
Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն էր հայտարարել, որ հաստատվել է Հարիսի թեկնածությունը։ Նա ստացել է դեմոկրատների ձայների 99 տոկոսը։
Երեկ Հարիսը հայտարարեց, որ խնդրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին լինել իր փոխնախագահի թենածուն։
«Որպես նահանգապետ, մարզիչ, ուսուցիչ և վետերան, նա գործում է ի շահ աշխատավոր ընտանիքների, ինչպիսին ինքն է», – ասել է Հարիսը։
The post Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուն. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.