ru24.pro
World News
Август
2024

Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tida»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

0

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճնի կամուրջ տանող հատվածում՝ Արզնու խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Հայրապետյանի վարած «Nissan Tida» և 55-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։