Մենք ամեն օր մեծացնում ենք ԶՈւ-ի պաշտպանական պատրաստվածությունը և կատարելագործում հարձակողական կարողությունները․ Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելը «ամեն օր» մեծացնում է իր զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը և կատարելագործում իր հարձակողական կարողությունները։
Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամեն օր մենք մեծացնում ենք մեր պաշտպանական պատրաստվածությունը և կատարելագործում մեր հարձակողական կարողությունները»,-ասել է Գալանտը:
Նրա հայտարարությունը տարածել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ-ը վճռական են աջակցել Իսրայելին և միասին աշխատել:
Իսրայելի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը չափազանց կարևոր է մեր պատրաստակամության համար»,- հավելել է Գալանտը։