Վաղարշապատում 36-ամյա տղամարդը փորձել է գողություն կատարել «Հայփոստի» բաժանմունքից
Օգոստոսի 4-ին անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցումգտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը:
Մուսալեռ գյուղի բնակիչ 36 -ամյա տղամարդը հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: