ru24.pro
World News
Август
2024

Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է

0

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:

«Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կապալառու կազմակերպությունն առանձին տեղամասերում կատարում է ասֆալտապատման‚ հանգույցների‚ կողնակների կառուցման‚ մետաղական արգելափակոցների‚ անվտանգության այլ տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ»,- նշված է գրառման մեջ։

The post Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.