Մադուրոն հրապարակայնորեն հեռախոսից ջնջել է WhatsApp-ը՝ պնդելով, որ «այն օգտագործվում է Վենեսուելային սպառնալու համար» (տեսանյութ)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո երկրում սկսված զանգվածային անկարգությունների ֆոնին, իր կողմնակիցներին կոչ է արել հեռախոսներից ջնջել WhatsApp մեսենջերը՝ հայտարարելով, որ այն «օգտագործվում է Վենեսուելային սպառնալու համար»: Մադուրոն հրապարակավ ջնջել է հավելվածն իր հեռախոսից:
Նա ասել է, որ WhatsApp-ն օգտագործում են «ֆաշիզմի կողմնակիցները», որոնք մեսենջերի միջոցով սպառնալիքներ են տարածում Վենեսուելայի «զինվորականների, ոստիկանությանը, հանրաճանաչ առաջնորդների, հասարակության նկատմամբ», գրում է bloomberg.com-ը։
Նա ասել է, որ կսկսի օգտվել ռուսական Telegram-ից և չինական WeChat հավելվածից:
Երկու օր առաջ Մադուրոն մեղադրել էր TikTok-ին և Instagram-ին ատելություն քարոզելու համար և խոստացել էր ուժեղացնել վերահսկողությունն այս ծառայությունների նկատմամբ։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: