60-ամյա տղամարդը նետվել է պատուհանից
Օգոստոսի 6-ին ժամը 02.58-ին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կանչով շտապօգնության խումբ է մեկնել Ադոնց փողոցի 15 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են մոտ 60 տարեկան տղամարդու դի, ով բարձրությունից վայր է ընկել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության Արաբկիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.48-ին նշված շենքի 1968թ.ծնված բնակիչը 4-րդ հարկի իր բնակարանի ննջասենյակի պատուհանից ցած նետելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Հաղորդումը և կից փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։