ru24.pro
World News
Август
2024

«Երևան սիթի տուրը» երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվով

0

Երևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղին՝ «Երևան սիթի տուրը», երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվով: Ավելացել է ևս երկու երթուղի, որոնք անցնելով՝ հյուրերը կտեսնեն Երևանի 70 տոկոսը:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն, պարսկերեն. այսպես մայրաքաղաքի հյուրերը կլսեն ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի պատմության կարևոր դրվագների մասին:

Միևնույն ժամանակ չորս լեզով հասանելի են նաև երթուղիների քարտեզները: