ru24.pro
World News
Август
2024

Ինչ գնահատական են տվել երևանցիները մայրաքաղաքի խնդիրներին. հարցում

0

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն արտահերթ հարցում է իրականացրել Երևան քաղաքի խնդիրների վերաբերյալ:

Եվ այսպես՝ ինչպե՞ս են երևանցիները գնահատել Երևան քաղաքի ճանապարհների վիճակը՝ 1-5 սանդղակով. ասֆալտապատում՝ 2,9 բալ, փոսալցման աշխատանքներ՝ 2,6, ջրահեռացում՝ 2,5:

Ինչպե՞ս են վերաբերվում Երևանում նոր շենքերի մեծածավալ շինթույլտվությունների տրամադրմանը. լիովին դրական՝ 17,8%, ավելի շուտ դրական 25,1%, ընդհանրապես բացասական 34,6%:

Երևանցիները նաև գնահատել են իրենց վարչական շրջաններն՝ ըստ տարբեր բնութագրիչներով բավարարվածության։

Այսպիսով՝ քաղաքի վարչական շրջաններում լուսավորությունը գնահատվել է 4,1 միավոր, տրանսպորտը ու վարչական շրջանների անվտանգությունը՝ 3,7 միավոր, կանաչապատ տարածքների առկայությունը՝ 3,5, աղբահանությունը ու մաքրությունը՝ 3,4 և 3,3 միավոր համապատասխանաբար, մշակութային միջոցառումների անցկացումը՝ 2,8 միավոր, իսկ սպորտային միջոցառումները՝ 2,7։