Տիգրան Աբրահամյան. «Այն, ինչ հստակ տարանջատված է ԵՄ-ի համար, որևէ ձևով ՀՀ իշխանության համար քննարկման առարկա չի դառնում»
0
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Մինչ հայաստանյան իշխանությունը ագրեսիվ կեցվածքով կամ լավագույն դեպքում` լռությամբ է արձագանքում արցախցիների` Արցախ վերադարձի հարցին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը «Խաղաղության փաստաթղթի» բանակցությունների համատեքստում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, իսկ որպես ճանապարհ մատնանշում է արցախցիների և ադրբեջանցիների ուղիղ բանակցությունները,