Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ՝ Վերին Լարսի անցակետի աշխատանքը մի քանի ժամով կդադարեցվի
Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով կդադարեցվի։
Այս մասին գրում է Newsgeorgia-ն։
Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ օգոստոսի 6-ին ժամը 05:00-ից մինչև 10:00-ն սահմանափակումներ են մտցվելու Կազբեգիի (Վերին Լարս) անցակետի նկատմամբ:
Նախատեսվում է թարմացնել ավտոմատացված պահեստային էլեկտրաբաշխիչ ցանցը։ Այդ կապակցությամբ մաքսային հսկողությունը կկասեցվի, ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ուղևորների շարժը՝ երկու ուղղություններով։
«Աշխատանքների ավարտից հետո Կազբեգիի մաքսակետը կվերսկսի իր աշխատանքը 24/7 սովորական ռեժիմով և ամբողջ հզորությամբ», - հայտնել են վարչությունից։
ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի վարչությունն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01:00-ից սահմանը փակ է լինելու։