ru24.pro
World News
Август
2024

Պարեկները ծեծել են արցախցուն, ասել՝ ինչ գործ ունես այստեղ. Գառնիկ Դանիելյան

0

Մենք կարողացել ենք իրավիճակ փոխել, ժողովրդին հանել ապատիայի մթնոլորտից: Այս մասին Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Շնորհակալ ենք Սրբազան հորը, որ այս ծանր լուծը վերցրել է իր վրա, ուզում եմ համոզված լինեք, որ մենք Սրբազան հոր գլխավորությամբ հասնելու ենք մեր նպատակներին: Սա շատ ենք ասել, թվում է, թե ամեն անգամ կրկնվում ենք, բայց պայքարի համար կարևոր է գիտակցել, որ մենք չենք հավաքվել ինչ-ինչ սոցիալական խնդիրների համար: Շարժման շուրջ հավաքված մարդիկ ազգային-ազատագրական շարժման մարտիկներ են, մեր շարժումն էլ ուղղված է երկիրը օկուպացիոն ռեժիմից ազատելուն, մեր երկրում մենք մեզ ապահով չենք զգում»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ պարեկները ծեծի են ենթարկել արցախցուն միայն այն բանի համար, որ նա արցախցի է:

«Երեկ մեր գործընկերների հետ այցելել ենք ժամանակավոր պահվող վայր՝ տեսակցելու պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցուն: Արցախցի մեր հայրենակցին ծեծի ու բռնության են ենթարկել միայն այն բանի համար, որ արցախցի է: Ոչ միայն ծեծել են, այլև ասել են՝ ինչ գործ ունես այստեղ: Շարժման ընթացքում էլ տեսել ենք իշխանության վերաբերմունքը մեր արցախցի քույրերի ու եղբայրների հանդեպ»,- ասաց Դանիելյանը: