ru24.pro
World News
Август
2024

ՕԽ-2024․ ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակչի զույգերը

0

Ավարտվել են 2024 թվականի Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր հանդիպումները, որից հետո ձևավորվել են կիսաեզրափակչի զույգերը։

2024 թվականի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին։ Իսպանիան հաղթեց Ճապոնիային (3-0): Եգիպտոսի հավաքականը հաղթեց Պարագվային (1-1, 5:4 11մ): Ֆրանսիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Արգենտինայի հավաքականին։

Այսպիսով՝ Մարոկկոյի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Եգիպտոսի։

Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան օգոստոսի 5-ին։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչը կկայանա օգոստոսի 9-ին։