ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ի 75 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում ՌԴ-ի երկնքում ոչնչացրել են 75 ուկրաինական ԱԹՍ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ ՊՆ-ին հղումով:
«Անցած գիշերվա ընթացքում ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու` Կիևի ռեժիմի փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով խոցվել և ոչնչացվել է 36 ինքնաթիռային տիպի ԱԹՍ Ռոստովի, 8-ը` Կուրսկի, 9-ը` Բելգորոդի, 17-ը` Օրյոլի, 2-ը` Ռյազանի մարզերի, մեկական ԱԹՍ` Վորոնեժի մարզի, Ազովի ծովի և Կրասնոդարի երկնքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի խոսքով՝ ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով վնասվել են պահեստային օբյեկտները Կամենսկի և Մորոզովսկի շրջաններում, սակայն զոհեր և վիրավորներ չկան։
Բելգորոդի մարզում անօդաչուները հարձակվել են Գուբկինսկի քաղաքային շրջանի տարածքում գտնվող նավթի պահեստի վրա, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել է, սակայն կրակն արագ մարվել է։ Այստեղ նույնպես զոհեր և վիրավորներ չկան։
Օրյոլի մարզում ևս տուժածներ չկան, սակայն Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ անօդաչուներից երկուսը հարվածել են բնակելի շենքին։