ru24.pro
World News
Август
2024

ՌԴ գյուղմթերքի ներմուծման սահմանափակում ունեցող 16 կազմակերպություններից 1-ի համար սահմանափակումը կվերացվի. ՍԱՏՄ

0

Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ օգոստոսի 2-ին տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

Ինչպես տեղեկացնում է  ՍԱՏՄ-ն, քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:

Խնդրի վերաբերյալ հայկական կողմի ուսումնասիրությունների այս փուլի տվյալների քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել Ռուսասատան ներմուծման սահմանափակումը կազմակերպություններից մեկի համար:

Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվեր պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև:

The post ՌԴ գյուղմթերքի ներմուծման սահմանափակում ունեցող 16 կազմակերպություններից 1-ի համար սահմանափակումը կվերացվի. ՍԱՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.