ru24.pro
World News
Август
2024

ԱՄՆ Պետդեպն արձագանքել է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների հեռացմանը. Factor

0

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացմանը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Մենք խոսել ենք այդ մասին։ Իհարկե, այն ժամանակ դա իրադարձությունների մտահոգիչ զարգացում էր։ Ես այլ մանրամասներ չունեմ։ Բայց դա, անշուշտ, ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի օդանավակայանից ռուս սահմանապահների հեռանալն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Զվարթնոց» օդային անցակետում պետական ​​սահմանի պահպանությունը հայկական կողմին հանձնելու մասին արձանագրության ստորագրումը։ Այն ստորագրեցին Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։

The post ԱՄՆ Պետդեպն արձագանքել է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների հեռացմանը. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.