Երրորդ բանակային կորպուսի շտաբ մտա, մուտքի դեմը փոս կար, դժվար եմ հիշում մի զորամաս, որի մուտքի մոտ փոս չկա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Այցի ընթացքում Փաշինյանն արձանագրել է, որ զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված խնդիր կա:
«Զորամասերի մոտեցող ճանապարհների հետ կապված մենք պրոբլեմ ունենք: 2 օր առաջ չնախատեսված 3-րդ բանակային կորպուսի շտաբ մտա, մուտքի հենց դեմը 1 մետրը 2 մետրի վրա փոս էր: Ես այստեղ տրամաբանության բախում եմ տեսնում»,-նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ պետք է գույքագրել փոսերը՝ հասկանալու համար մուտքերի վիճակը:
«Հազարավոր մարդիկ են այդտեղ մտնում, գնում են իրենց հարազատներին տեսնում, ամեն օր այդտեղ պրոցես է տեղի ունենում, ու ես դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում նման փոսեր չկան: Սա խորը խնդիր է իրականում: Պետք է գույքագրել ու այդ խնիդրը լուծել»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: