Լուկաշենկոն ասել է՝ ինչ է խնդրում Աստծուց
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Աստծուն խնդրում է իրեն առողջ պահել։ Նրա խոսքերը մեջբերում է պետական ԲելՏԱ գործակալությունը։
«Արդեն մոտ 25 տարի է, ինչ ինձ անընդհատ «թաղում են»։ Բայց Ես չեմ պատրաստվում (մահանալ-Խմբ.): Աստծուց միայն մի բան եմ խնդրում՝ առողջությունս այսպես պահպանվի»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նաև ընդդիմադիրներին քննադատել է իրեն «թալանի» համար մեղադրելու համար:
«Նրանք պատրաստվում են նախագահական ընտրություններին, և նախ պետք է ցույց տան, որ նախագահը թալանել է բոլորին: Ես պարզապես սա եմ ասում՝ խնդրե՛մ, վերցրե՛ք փողերս: Նրանք ասում են, որ գումարներն էմիրատներում են: Գնացե՛ք, վերցրե՛ք դրանք: Հիմա անհնար է փող թաքցնել», - ասել է Լուկաշենկոն: