ru24.pro
World News
Август
2024

Անկարայի օդանավակայանում Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև տեղի է ունեցել կալանավորների փոխանակում

0

Անկարայի միջազգային օդանավակայանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կալանավորների խոշորածավալ փոխանակում է տեղի ունեցել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 26 մարդ է փոխանակվում։ Սա իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն է Սառը պատերազմի ավարտից ի վեր:

Ըստ Թուրքական կողմի՝ Ռուսաստան կվերադառնա 2019-ին Բեռլինում նախկին չեչեն դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար գերմանական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովը։

Նշենք, որ Սպիտակ տունը հայտարարել է, որ լրագրող Ալսու Կուրմաշևան, քաղաքական գործիչ Կարա-Մուրզան փոխանակվողների թվում են: