Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությունը. «Ազատություն»
0
Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությունը։ Այս մասին հաղորդել են դաշինքի աղբյուրները՝ նշելով, որ Անկարան այդ քայլին է դիմել նախորդ տարվա հոկտեմբերին Գազայում սկիզբ առած պատերազմից հետո։Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
«Թուրքական կողմը պնդել է, որ Իսրայելի հետ համագործակցությունը պետք է սառեցված մնա այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունները Գազայում շարունակվում են», – տեղեկացնում է Reuters-ը։
Իսրայելը ՆԱՏՕ-ի գործընկեր պետության կարգավիճակ ունի և տասնամյակների ընթացքում սերտ ռազմական կապեր է ձևավորել դաշինքի մի շարք պետությունների՝ նախ և առաջ Միացյալ Նահանգների հետ։
The post Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությունը. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.