ru24.pro
World News
Август
2024

ՕԽ-2024․ հայտնի են կանանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակչի զույգերը

0

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում ավարտվել են կանանց ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները։ Այսպիսով, հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը․

ԱՄՆ – Ճապոնիա

Իսպանիա – Կոլումբիա

Կանադա – Գերմանիա

Ֆրանսիա – Բրազիլիա

Փլեյ-օֆֆի փուլը կսկսվի քառորդ եզրափակիչ հանդիպումներով։ Մրցաշարի այս փուլի խաղերը կկայանան կիրակի՝ օգոստոսի 3-ին։ Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան երեքշաբթի՝ օգոստոսի 6-ին։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 10-ին։ Մեկ օր շուտ կկայանա երրորդ տեղի համար նախատեսված հանդիպումը։