ru24.pro
World News
Август
2024

Եթե Վրաստանի կողմից կա երկխոսության ցանկություն, ապա մենք պատրաստ ենք. Մատվիենկո

0

Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ երկխոսության առնվազն խորհրդարանական մակարդակով, իսկ վրաց ժողովուրդը մնում է բարեկամ ռուս ժողովրդի նկատմամբ։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, խորհրդարանի գարնանային նստաշրջանի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Եթե Վրաստանի կողմից կա երկխոսության ցանկություն, ապա մենք պատրաստ ենք նույնիսկ հիմա, չնայած այն հանգամանքին, որ չունենք դիվանագիտական հարաբերություններ: Դեռևս կապեր չկան, պարզ է, դա մեր մեղավորությամբ չէ», - նշել է Մատվիենկոն:

Նա հիշեցրել է, որ «հոկտեմբերին Վրաստանում ընտրություններ են լինելու, և, իհարկե, դրանք կորոշեն զարգացման տնտեսական, սոցիալական և քաղաքական ուղին»: