ru24.pro
World News
Август
2024

Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո. Ֆիդան

0

Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։

Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Այս առումով թուրքական կողմը դրական արդյունքի դեպքում պետք է պատրաստի սեփական սցենարը, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Եթե կարգավորման  գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին», - Sabah թերթին ասել է թուրք նախարարը։