Ջրային պարեկները քաղաքացու նետած պայուսակում օդաճնշիչ ատրճանակ և «Ֆ-1» տիպի նռնակ են հայտնաբերել. կա ձերբակալված
Հուլիսի 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, պարեկային ծառայության ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ճամբարակի բնակիչ 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր. նա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, իսկ համաքաղաքացի 33-ամյա ուղևորը մեքենայից մոտ 20-30 մետր հեռանալով՝ պայուսակը նետել է ճամփեզրի խոտերի մեջ: Նա ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ պայուսակը հայտնաբերվել է, որի մեջ օդաճնշիչ ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և օդաճնշիչ ատրճանակի գնդակներ էին:
Ճամբարակի բնակիչ 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
The post Ջրային պարեկները քաղաքացու նետած պայուսակում օդաճնշիչ ատրճանակ և «Ֆ-1» տիպի նռնակ են հայտնաբերել. կա ձերբակալված first appeared on MediaLab Newsroom-Laboratory.