ru24.pro
World News
Июль
2024

Փաշինյանը ժամանել է Իրան (տեսանյութ)

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, հայտնում է Tasnim գործակալությունը:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքային այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: