ru24.pro
World News
Июль
2024

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ ավելի քան 100 կենսաբանական երեխա ունի

0

Telegram սոցկայքի հիմնադիր Պավել Դուրովը, որը 8-րդ տեղն է զբաղեցնում Forbes-ի ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշում և ունի 15,5 մլրդ դոլար կարողություն, թելեգրամյան ալիքում հայտնել է, որ աշխարհի 12 երկրում ունի ավելի քան 100 կենսաբանական երեխա: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դուրովը 15 տարի առաջ սերմնահեղուկի դոնոր է դարձել։

Դուրովի խոսքով՝ 15 տարի առաջ իր ընկերներից մեկն իրեն ասել է, որ ինքն ու կինը չեն կարող երեխա ունենալ՝ պտղաբերության հետ կապված խնդիրների պատճառով, և խնդրել է սերմնահեղուկ նվիրաբերել կլինիկայում։

«Կլինիկայի ղեկավարն ինձ ասաց, որ «բարձրորակ դոնորական նյութի» պակաս կա, և որ իմ քաղաքացիական պարտքն է ավելի շատ սերմնահեղուկ նվիրաբերել՝ անանուն կերպով ավելի շատ զույգերի օգնելու համար»,- նշել է ձեռներեցը։

Նա հավելել է, որ արդեն 2024 թվականի դրությամբ իր կենսանյութն օգնել է 12 երկրի ավելի քան 100 զույգի ծնող դառնալ։ 

«Այժմ ես նախատեսում եմ բացել ԴՆԹ-իս հասանելիությունը, որպեսզի իմ կենսաբանական երեխաների համար ավելի հեշտ լինի գտնել միմյանց: Իհարկե, ռիսկեր կա, բայց ես չեմ ափսոսում դոնոր դառնալու համար։ Առողջ սերմնահեղուկի բացակայությունն աճող խնդիր է ամբողջ աշխարհում, և ես հպարտ եմ, որ լուծման մաս եմ կազմում»,- ասել է միլիարդատերը։

Նա նաև ընդգծել է, որ ցանկանում է խրախուսել ավելի շատ առողջ տղամարդկանց դառնալ դոնորներ, «որպեսզի երեխաներ ունենալ փորձող ընտանիքներն ավելի շատ տարբերակներ ունենան»:

Նշենք, որ Դուրովի անձնական կյանքի մասին մանրամասներ հայտնի չեն: