ru24.pro
World News
Июль
2024

Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում մեքենաներ են բախվել. երեք մարդ հոսպիտալացվել է

0

Հուլիսի 29-ին, ժամը 22:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1985 թ.) և «Gaz» (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը:

Մեքենաների վարորդները և Gaz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Գ.-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։