Վոլգոգրադում բախվել են «Կամազ»-ն ու ավելի քան 800 ուղևոր տեղափոխող գնացքը. կան տասնյակ տուժածներ (տեսանյութեր)
ՌԴ Վոլգոգրադի մարզում բախվել են Կազանից Ադլեր ուղևորվող գնացքը, որում եղել է ավելի քան 800 ուղևոր, և բեռնատարը, ինչի հետևանքով ութ վագոն դուրս է եկել ռելսերից, մի քանիսը շրջվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ բեռնատարի վարորդը դուրս է եկել երկաթուղային անցում և բախվել անցնող մարդատար գնացքին, հայտնում է «Ռուսական երկաթուղիները»։
Ըստ օպերատիվ ծառայությունների՝ վագոնների ռելսերից դուրս գալու պատճառը եղել է վթարային արգելակումը` գծերի վրա «Կամազ»-ի շարժվելու պատճառով։
Ընդհանուր առմամբ, դեպքի վայր է ուղարկվել 324 հոգուց բաղկացած խումբ և 109 միավոր տեխնիկա։
Կան տասնյակ տուժածներ, որոնք տարհանում են։ Գնացքների երթևեկությունը հատվածում դադարեցվել է։
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: