ru24.pro
World News
Июль
2024

Իսրայելում հազարավոր մարդիկ մասնակցել են Լիբանանի տարածքից հրթիռակոծության հետևանքով զոհված երեխաների հուղարկավորությանը (լուսանկարներ)

0

Իսրայելում հազարավոր մարդիկ մասնակցել են Լիբանանի տարածքից արձակված հրթիռի ընկելու հետևանքով զոհված երեխաների հուղարկավորությանը, հայտնում է Daily Mail-ը:

Հրթիռն ընկել է Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ՝ հիմնականում 10-16 տարեկան երեխաներ և դեռահասներ: Հաղորդվում է 20 վիրավորի մասին:

Իսրայելը կատարվածի համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ «Հեզբոլլահ»-ը «կվճարի ծանր գին, որը մինչ այժմ չի վճարել», մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավար Հերզի Հալևին ասել է, որ հարձակումը «կհանգեցնի շատ, շատ նշանակալի արձագանքի»:

«Հեզբոլլահ»-ի գլխավոր խոսնակ Մուհամմեդ Աֆիֆն ասել է, որ շարժումը «կտրականապես հերքում է Մաջդալ Շամսի վրա հարձակման իրականացումը»: