Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե դիմելու համար. Տաթևիկ Հայրապետյան
0
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է.
«Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե դիմելու համար, քանի որ Սենայի վրա լաստանավերով նավարկող օլիմպիական թիմերի շքերթի հեռարձակման ժամանակ «France-2» հեռուստաալիքի հաղորդավարների` Հայաստանի մասին ասել են.
«Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, իսկ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ»։
The post Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե դիմելու համար. Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.