Մայրը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր երեխաների նկատմամբ, տեսանկարահանել և ուղարկել «Ֆեյսբուքյան» տարբեր օգտատերերի. Factor
Մայրն իր երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել, նշված գործողությունները տեսանկարահանել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի: 31-ամյա կինը ձերբակալվել է: Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Դեպքը բացահայտվել է ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման և ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հուլիսի 8-ին: 31-ամյա կինը կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե»,- ասաց Սարգսյանը։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ, կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը:
«Ձեռք բերված փաստական տվյալների, հանգամանքների վերաբերյալ այլ ինֆորմացիա հրապարակման ենթակա չէ»,- ասաց ՔԿ մամուլի քարտուղարը։
The post Մայրը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր երեխաների նկատմամբ, տեսանկարահանել և ուղարկել «Ֆեյսբուքյան» տարբեր օգտատերերի. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.